Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

ԱԺ-ում մեկնարկել է շփման գծում տիրող իրավիճակին, սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկումը

ԱԺ-ում մեկնարկել է շփման գծում տիրող իրավիճակին, սահմանազատման խնդիրներին 
առնչվող թեմայով փակ քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փակ նիստը մեկնարկել է ժամը  14:30-ին:

Փակ նիստն զեկուցման հնարավորություն ունեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Այս թեմայով հրատապ քննարկման նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]