Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճից 5 կիլոմետր հեռավորության վրա

Վենեսուելայի մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են Պարզ լճից 5 կիլոմետր 
հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 25-ին, ժամը 22:19-ին  ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու մոտակայքում երկու օտարերկրյա քաղաքացիներ մոլորվել են։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 9 կմ) շարունակել են ոտքով:

Փրկարարները «Պարզ լիճ» հանգստյան գոտուց մոտ 5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության քաղաքացիներ Հ․ Մ․ Ա․-ին (ծնված՝ 1960 թ.) և Մ․ Շ․-ին (ծնված՝ 1975 թ.)․ վերջիններիս ուղեկցել են անվտանգ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]