Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Մահացել Է Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռո Դե Ուն

Մահացել Է Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռո Դե Ուն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկան հասակում մահացել Է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ռո Դե Ուն: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռո Դե Ուն պետության ղեկավարի պարտականությունները կատարել Է 1988 թվականի փետրվարից մինչեւ 1993 թվականի փետրվարը: Նա այդ պաշտոնին Էր առաջադվել Դեմոկրատական լիբերալ կուսակցթության կողմից: Ռո Դե Ուն դարձել Է երկրի առաջին նախագահը, որն ընտրվել Է հինգ տարով՝ առանց վերընտրման իրավունքի:

Իշխանության ղեկին նրա գտնվելը նշանավորվել Է Սեուլում 1988 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկամամբ, ինչպես նաեւ 1990 թվականին ԽՍՀՄ-ի հետ եւ 1992 թվականին Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ:

1993 թվականին նախագահի պաշտոնում գտնվելու ավարտից հետո Ռո Դե Ուն կալանավորվել Է կոռուպցիայի մեղադրանքով, ավելի ուշ նրան առաջադրել են պետական դավաճանության մեղադրանք 1980 թվականին Կվանջուի ապստամբության ճնշմանը մասնակցելու համար: 1996 թվականի օգոստոսին նա դատապարտվել Է 22 տարվա բանտարկության, սակայն անուհետեւ դատարանը բանտարկության ժամկետը կրճատել Է մինչեւ 17 տարի: 1997 թվականին նրան ներում Է շնորհել նախագահ Կիմ Դե Չժունը: Վերջին ժամանակներս Ռո Դե Ուն գտնվում Էր հիվանդանոցում առողջական վիճակի վատթարացման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]