Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն. ԱԺ-ն 
քննարկում է նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կրճատել՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի՝ ձեռք բերելու ՀՀ քաղաքացիությունը»,-ասաց Ֆիդանյանը:

ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման բնագավառում առաջարկվում են սկզբունքորեն նոր կարգավորումներ:

«Նախագծով նախատեսվում է փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը` 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,-ասաց Ֆիդանյանը:

Նախագծով առաջարկվում է նաև քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]