Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Բուլղարիայում ազատել են մեկ ամիս առաջ խութերի մեջ խրված նավը

 Բուլղարիայում ազատել են մեկ ամիս առաջ խութերի մեջ խրված նավը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vera SU չորաբեռնանավը, որը Բուլղարիայի սեւծովյան առափնյակում խրվել Էր խութերի մեջ, պատահարից հետո 36-րդ օրը հաջողվել Է դուրս բերել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Բուլղարիայի ազգային ռադիոն (ԲԱՌ): Ռադիոյի հաղորդմամբ, նախապես դուրս են բերել ազոտային պարարտանյութերի բեռը շրջակա միջավայրի աղտոտումից խուսափելու համար:

Գործողությունն սկսվել Է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով մոտավորապես 17:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) եւ տեւել Է ավելի քան յոթ ժամ: Դրանում գործի Է դրվել երեք քարշակ: Չորաբեռնանավն սկսել Է ընթանալ կեսգիշերից 16 րոպե անց, արդեն երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին: Նավը քարշակվում Է Վառնա քաղաքի նավահանգիստ, դրա համար կպահանջվի 16-ից մինչեւ 18 ժամ:

Ինչպես նշում Է ռադիոն, Vera SU չորաբեռնանավի հետագա ճակատագիրը հայտնի չԷ: Թուրքական 90-մետրանոց Vera SU նավը, որ տեղափոխում Էր ազոտային պարարտանյութեր, աղետի ազդանշան Է տվել սեպտեմբերի 20-ի առավոտյան: Պանամայի դրոշի ներքո ընթացող չորաբեռնանավը խրվել մնացել Էր «Յայլատա» ազգային հնագիտության արգելոցի մերձակայքի խութերի մեջ: Ավելի վաղ ողջ անձնակազմը՝ Թուրքիայի վեց քաղաքացի եւ երեք ադրբեջանցիներ, տարհանվել են նավից: Կալանքի տակ են գտնվում չորաբեռնանավի կապիտանը եւ նրա երկրորդ օգնականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]