Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մյունխենի անվտանգության կոնֆերանսն անմիջակա ձեւաչափով կկայնա 2022 թվականին

Մյունխենի անվտանգության կոնֆերանսն անմիջակա ձեւաչափով կկայնա 2022 թվականին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության կոնֆերանսը 2022 թվականին կկայանա սովորական անմիջակա ձեւաչափով: Հոկտեմբերի 26-ին այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկատվությամբ՝ միջոցառումը տեղի կունենա 2022 թականի փետրվարի 18-ից 20-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում մասնակիցների թիվը նախկինի պես սահմանափակ կլինի: «Անձնական շփումների վերականգնման պահանջն առանձնապես մեծ Է այն անձանց թվում, ովքեր որոշումներ են ընդունում արտաքին քաղաքականության վերաբերյալ, քանի որ դրանք շատ հաճախ նրբաբնույթ հարցեր են»,- նշել Է Իշինգերը:

Ըստ որում նա հույս Է հայտնել, որ Գերմանիայի ապագա կառավարությունը խորհրդաժողովում կներկայացնի իր արտաքին քաղաքական օրակարգը: «Ես հաստատ համոզված եմ, որ ապագա կանցլերը կցանկանա օգտվել առիթից եւ կլինի այնտեղ: Դա նաեւ կարող Է վերաբերվել արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին եւ նախարարների կաբինետի մյուս անդամներին»,- ընդգծել Է Իշինգերը:

Մյունխենի կոնֆերանսը հիմնվել Է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էդվարդ ֆոն Կլայստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: 1999 թվականից դրան սկսել են մասնակցել քաղաքական գործիչներ եւ զինվորականներ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայից, ինչպես նաեւ գործարարության ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակներում ավանդաբար տեղի են ունենում քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական եւ անձնական հանդիպումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]