1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հնդկաստանում գրանցել են մարտի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացածների ամենափոքր աճը

Հնդկաստանում գրանցել են մարտի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացածների ամենափոքր աճը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են 12,4 հազար COVID-19-ով հիվանդացած. դա ամենափոքր աճն Է 238 օրվա ընթացքում կամ մարտից ի վեր ընկած ժամանակաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առողջապահության նախարարությունը նշել Է, որ կորոնավիրուսի դեմ բուժում ստացողների ընդհանուր թիվը կրճատվել Է՝ հասնելով 163 հազար 816-ի, ինչը ամենացածր ցուցանիշն Է 241 օրվա ընթացքում: Միեւնույն ժամանակ նշվում Է, որ կորոնավիրուսից եւ դրա հետ կապված հիվանդություններից անցած օրվա ընթացքում Հնդկաստանում մահացել Է 356 մարդ, ապաքինվել Է ավելի քան 15,9 հազար մարդ: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել Է համավարակը, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 34,2 միլիոնը, ապաքինվել Է ավելի քան 33,5 միլիոն, մահացել Է 455 հազարից ավելի մարդ, իսկ բուժում ստացողների թիվը կազմում Է 163 հազար:

Դրա հետ մեկտեղ Հնդկաստանը երկրորդ երկիրն Է, որը հաղորդել Է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինն ստացել Է ավելի քան 1 միլիարդ քաղաքացի: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը Հնդկաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել Է 1,02 միլիարդ մարդ, ընդ որում՝ պատվաստանյութի մեկ չափաբաժինն ստացել Է ավելի քան 719 միլիոն մարդ, երկու չափաբաժինը՝ 310 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]