Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանանց ֆուտբոլ. մինչև 19 տարեկանների թիմն այս անգամ էլ զիջել է էստոնացիներին  

Կանանց ֆուտբոլ. մինչև 19 տարեկանների թիմն այս անգամ էլ զիջել է էստոնացիներին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչև 19 տարեկաների թիմը շարունակում է անհաջող հանդիպումների շարքն Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, հոկտեմբերի 25-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Շիրոկի բրիեգ քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականների Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի 6-րդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը։ Մեր թիմը պարտվեց 0:6 հաշվով:

Ավելի վաղ` հոկտեմբերի 22-ին, բոսնիական Մոստար քաղաքում կայացել էր ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի առաջին փուլի 6-րդ խմբի երկրորդ մրցափուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ընտրանին պարտվել էր 0:4 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]