Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում

Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկում աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանը 1/32 եզրափակիչում մենամարտեց սլովակ Ալյազ Սիրցելիի հետ: Բոլոր 3 ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին Մադոյանին: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը հոկտեմբերի 2-ին կանցկացնի երկրորդ մենամարտը: Մրցակիցը լեհ Դամիան Դուռկաչն է:

Ավելի վաղ Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանն աշխարհի առաջնությունում անցավ հաջորդ փուլ։ Կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին է եղել, և հաղթանակը հայ մարզիկին է շնորհվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]