Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սվերդլովսկի մարզում մեթանոլից թունավորման հետեւանքով մահացածների թիվը հասել Է 30-ի

Սվերդլովսկի մարզում մեթանոլից թունավորման հետեւանքով մահացածների թիվը հասել Է 30-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սվերդլովսկի մարզում մեթիլային սպիրտից թունավորման հետեւանքով մահացածների թիվը հասել Է 30-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է բժշկական բնագավառի մի աղբյուր:

«Մահացածների քանակն ավելացել Է մինչեւ 30, դրանք նախնական տվյալներն են»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ինչպես պարզաբանել Է Սվերդլովսկի մարզի արտակարգ ծառայություների մի այլ աղբյուր, ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության, Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության եւ մյուս հատուկ ծառայությունների բոլոր ուժերը նպատակաուղղված են Ուրալի տարածքում կեղծամակնիշ ալկոհոլի իրացման նոր ուղիների հայտնաբերմանը:

Սվերդլովսկի մարզում մեթիլային սպիրտից թունավորման հետեւանքով քաղաքացիների մահվան մասին տեղեկատվությունը հայտնվել Է հոկտեմբերի 16-ին: Հարուցվել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով («Ապրանքների եւ արտադրանքի իրացում, որոնք չեն համապատասխանում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին, որոնք անզգուշությամբ հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան»): Դատարանը մինչեւ դեկտեմբերի 15-ը կալանավորել Է գործի երեք ֆիգուրանտների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]