1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում գումարվել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Նախատեսված է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն: Կքննարկվի  «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը:

Խորհրդարանում կքննարկվեն նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին և Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցերը:

Օրակարգում ընդգրկված են նաև մի շարք օրինագծեր. «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]