Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սուրեն Պապիկյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:  

«Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել  հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]