1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անդրեասյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությանը

Անդրեասյանն անդրադարձել է ՌԴ-ի հետ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային հարթակի 
ստեղծման հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների  ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության  բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտների:

Ըստ աղբյուրի՝ կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]