Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի արտակարգ և լիազոր դեսպանին

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից, նշելով, որ կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայում իրականացվող բարեփոխումները՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել մեր երկրի փորձառությամբ:

Անդրադառնալով երկու երկրների միջև բարձրագույն կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն կարող է իրականացվել միջբուհական կապերի ձևավորման միջոցով՝ հաշվի առնելով երկուստեք հետաքրքրությունները:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության զարգացման համար: Դեսպանը նշել է, որ իր երկրում առկա է գրագիտության բարձրացման և բարձրագույն կրթության ոլորտում ինտեգրացիոն կապերի ամրապնդման խնդիր՝ ակնկալելով համագործակցություն հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]