Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորության մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի դռները բաց են Ֆինլանդիայի համար, բայց դաշինքին անդամակցության որոշումն այդ երկրինն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիում:

«Դաշինքի դռները բաց են, բայց դա պետք Է լինի Ֆինլանդիայի որոշումը»,-ասել Է Ստոլտենբերգը: Նա նաեւ պատասխանել Է այն հարցին, թե արդյոք դաշինքը կմիջամտի այն դեպքում, եթե զինված հարձակում կատարվի Ֆինլանդիայի վրա: «Ֆինլանդիան գործընկեր Է, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամ: Հինգերորդ հոդվածը (Հյուսիսատլանտյանք պայմանագրի) նշում Է, որ մի անդամի դեմ գրոհը կհամարվի դաշինքի դեմ գրոհ: Եթե դուք դաշինքի անդամ չեք, ապա հինգերորդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ) չի կիրառվում:

Դրանում Է հենց կայանում գործընկերոջ կարգավիճակի տարբերությունը»,-պարզաբանել Է Ստոլտենբերգը: Բայց նա ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում Է Ֆինլանդիայի հետ, հույսեր Է կապում այս երկրի հետ: «Մենք աշխատում ենք Ֆինլանդիայի հետ միասին: Մենք մեծացրել են համատեղելիությունը, որպեսզի ավելի լավ փոխգործակցենք, ՆԱՏՕ-ն նույնպես մեծացրել Է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում»,-ասել Է Ստոլտենբերգը:

«Ֆինլանդիան ունի ուժեղ եւ արդյունավետ զինված ուժեր»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաեւ հայտարարել Է, որ պաշտպանում Է Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի գործնական հարաբերությունները եւ ակնկալում Է նրա աջակցությունը Մոսկվայի հետ ՆԱՏՕ-ի երկխոսության գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]