1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոյեմբերին Իսլամաբադում պլանավորվում Է Աֆղանստանի խնդրով ընդլայնված «եռյակի» հանդիպումը

Նոյեմբերին Իսլամաբադում պլանավորվում Է Աֆղանստանի խնդրով ընդլայնված «եռյակի» հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանական հիմնախնդի կարգավորման շուրջն ընդլայնված «եռյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) հերթական նիստը պլանավորվում Է նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում: Հոկտեմբերի 25-ին կայացած առցանց խորհրդաժողովում այդ մասին հայտնել Է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեք ունենք մեր պակիստանցի գործընկերների նախաձեռնությունը նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում գումարելու ընդլանված «եռյակիտ» նիստ»,- ասել Է նա: Կաբուլովը նշել Է, որ ԱՄՆ-ի նոր հատուկ ներկայացուցիչն արդեն գրել Է, որ սպասում Է, թե երբ կհայտնեն օրը, իսկ դա նշանակում, որ ԱՄՆ-ը կմասնակցի:

«Այդ հանդիպմանը մենք պլանավորում ենք քննարկել արդեն կոնկրետ գործնական հարցեր, թե արդեն ՄԱԿ-ի հետ մեկտեղ ինչ կերպ սկսենք աշխատել այդ նախագծի վրա՝ արդեն ունենալով տարածաշրջանային բոլոր հանգուցային պետությունների աջակցությունը»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]