Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թալիբները ողջունել են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Պուտինի խոսքը

Թալիբները ողջունել են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Պուտինի խոսքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ողջունում են ահաբեկիչների ցուցակից իրենց բացառելու հնարավորության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ժամանակավոր կառավարությունում Աֆղանստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին:

«Աֆղանստանի իսլամական Էմիրության» (ԱԻԷ) արտաքին գործերի նախարարությունը ողջունում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները սեւ ցուցակից ԱԻԷ-ի ղեկավարների անունները բացառելու վերաբերյալ: Քանի որ պատերազմը մոտեցել Է ավարտին, աշխարհի երկրները նույնպես պետք Է դրական փոփոխություններ կատարեն Աֆղանստանի նկատմամբ իրենց մոտեցումների հարցում: Մենք ձգտում ենք միջազգային հանրակցության հետ դրական հարաբերությունների՝ փոխադարձ սկզբունքների հիման վրա»,-գրել Է նա Twitter-ի իր Էջում:

Հոկտեմբերի 21-ին «Վալդայ» միջազգային ակումբի նիստում Վլադիմիր Պուտինը հնարավոր Է համարել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Թալիբան»-ին բացառելու հնարավորությունը: Սակայն ՌԴ նախագահն ընդգծել Է, որ որոշումն սկզբում պետք Է ընդունվի ՄԱԿ-ի մակարդակով, եւ նշել Է, որ այժմ ամեն բան կախված Է այն բանից, թե Աֆղանստանում արդյոք իրադրությունը կզարգանա դրական հունով: Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի մայրաքաղաքում Աֆղանստանին նվիրված հանդիպում Է անցկացվել «մոսկովյան ձեւաչափով»: Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ մասնակիցները համատեղ հայտարարության մեջ նշել են, մասնավորապես, Աֆղանստանի նոր իշխանությունների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ անկախ միջազգային ասպարեզում թալիբների կարգավիճակից:

Օգոստոսին Աֆղանստանում թալիբներն իշխանության եկան ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի զորքերը երկրից դուրս բերելու ֆոնին. որոնք այնտեղ են գտնվել 20 տարի: Նոր իշխանության ներկայացուցիչները հայտարարել են ներառական կառավարություն ձեւավորելու մտադրության, ահաբեկչության եւ թմրառեւտրի դեմ պայքարի եւ տարածաշրջանի երկրների համար Աֆղանստանի կողմից սպառնալիքի բացակայության մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]