1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը

Ուսանողից՝ աշխատակից․ IDBank-ն ամփոփում է IDream հերթական ծրագիրն ու 
հայտարարում հաջորդ փուլի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ն ամփոփեց IDream նախագծի հերթական փուլը։ Նախագծի ամփոփիչ միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ ծրագիրը բարեհաջող ավարտելու կապակցությամբ։

IDream՝ «Ես երազում եմ» ծրագրի շնորհիվ բոլոր մասնակիցները ձեռք են բերում գործնական և տեսական կենսական գիտելիքներ բանկային գործում։ Ուսանողները ծրագրի ընթացքում ծանոթանում են նաև տարատեսակ պրոդուկտների վաճառքի և հաճախորդների սպասարկման նրբություններին ու մարտահրավերներին։

IDBank-ի ՄԿԿ տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով IDream ծրագիրը գերազանց հնարավորություն է բակալավրի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ մուտք գործել բանկային ոլորտ և կատարել առաջին գործնական քայլերն իրենց մասնագիտության մեջ։

«IDream-ի այս փուլում 11 մասնակցից մեզ է միացել 7 աշխատակից»,- նշել է Էդիլյանը։

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկը պարբերաբար ուսանողական որակյալ ծրագրեր է իրականացնում։ «Դրանք հատկապես օգտակար են աշխատանքային փորձ չունեցող ուսանողների, ինչպես նաև հավելյալ գործնական հմտություններ ձեռք բերել ցանկացող սկսնակների համար»,- ասել է Աբրահամյանը։

Բանկի կրթական ծրագրերին մասնակցած 45 ուսանողներից 35-ն արդեն իսկ աշխատանքի է անցել IDBank-ում։

Բանկում հայտարարել են ուսանողական կրթական ծրագրի հերթական՝ հինգերորդ փուլը։ Հոկտեմբերի 25-ից ուսանողների հերթական խումբն արդեն կսկսի իր երկամսյա ճանապարհորդությունը IDBank-ի հետ, որի ավարտին նրանցից լավագույնները կդառնան IDBank-ի նարնջագույն թիմի անդամ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]