Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

Արցախի ստեղծագործական դպրոցներին երաժշտական գործիքներ կնվիրվեն

Արցախի ստեղծագործական դպրոցներին երաժշտական գործիքներ կնվիրվեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն թանգարանում հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգի ավարտին կկայանա  երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը, որոնք նվիրվելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:

Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս այս տարվա օգոստոսի 13-ին, Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցած Moscow Classic Ensemble-ի՝ «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոյի ընթացքում:

Դասական երաժշտության մեծ համերգի նպատակը 44-օրյա պատերազմից հետո Արցախից եկած երեխաների համար երաժշտական գործիքներ գնելուն միտված դրամահավաքն էր:  Կատարվել էր որոշակի ուսումնասիրություն և ընտրվել էր  երկու դպրոց ՝ Երաժշտական ակադեմիական և Շուշիի արվեստի դպրոցները, որոնք այժմ ստիպված են գրեթե զրոյից վերականգնվել: Դպրոցներն ունեն հարյուրավոր աշակերտներ, որոնք ուզում են շարունակել երաժշտական կրթությունը:

Այդ դպրոցների համար ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ երաժշտական գործիքները: 

«Երեխաներն ուզում են նվագել» բարեգործական երեկոն բազմաթիվ արձագանքներ է ստացել երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպություններից: Որոշվել է այս անգամ ևս կազմակերպել երեխաների ստեղծագործությունների ցուցահանես, այն երեխաների, որոնց ընտանիքները տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:

Աշնանային համերգի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բոլոր աշխատանքերը կվաճառվեն` տաղանդավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով:  Համերգի մուտքն անվճար է:

Moscow Classic Ensemble-ի աշնանային բարեգործական համերգի շրջանակներում տեղի կունենա հայտնի ռուս երաժիշտ և ՌԴ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Ալեքսանդրովիչ Կատենինի վարպետության դասը, որին կմասնակցեն Երևանի պետական կոնսերվատորիայի սաները:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]