Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տարեցների եւ քրոնիկ հիվանդների համար տնային ռեժիմ է սկսել գործել Մոսկվայում

Տարեցների եւ քրոնիկ հիվանդների համար տնային ռեժիմ է սկսել գործել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում սկսել Է տնային ռեժիմ գործել տարեց եւ քրոնիկ հիվանդ բնակիչների համար. այն հայտարարվել Է COVID-19-ի հետ կապված իրադրության բարդացման պատճառով, հաղորդել Է «Արմենպրես»-ը:

Տնային ռեժիմ սահմանելու վերաբերյալ հրամանագիրը Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինն ստորագրել Է հոկտեմբերի 19-ին:

Փաստաթղթի համաձայն, չորս ամիս, 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 25-ը, հրահանգվել Է 60-ից բարձր տարիքի մարդկանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին չհեռանալ բնակության վայրերից: Աշխատողները կկարողանան հիվանդության թերթիկ ձեւակերպել:

Դրա հետ մեկտեղ թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայի պարապմունքները բնակչության այս կատեգորիայի համար չեն սահմանափակվում: Բացի այդ, հիշյալ քաղաքացիները կկարողանան բուժօգնության դիմել, այցելել խանութներ եւ զբոսնել ընտանի կենդանիների հետ:

Այդ սահմանափակումը չի տարածվում այն մոսկվացիների վրա, որոնք վերջին վեց ամիսներին հիվանդացել են COVID-19-ով, ինչպես նաեւ նրանց վրա, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ կուրսը: Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրադրությունը բարդացել Է աշնանը:

Հոկտեմբերի երկրորդ կեսին հիվանդացությունը հասել Է համավարակի ողջ ժամանակաշրջանում ամենաբարձր ցուցանիշին: Դրա հետ կապված քաղաքային իշխանությունները մի շարք լրացուցիչ սահմանափակումներ են մտցրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]