Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայում գազը կրկին վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից բարձր գնով

Եվրոպայում գազը կրկին վաճառվում է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից բարձր գնով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 25-ին սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 100 դոլարից, վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքը ներկայումս կազմում Է հազար խորանարդ մետրի դիմաց 1109 դոլար: Գազի գինն առավելակետին հասել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 139 դոլար:

Եվրոպայի գազի ճյուղում ճգնաժամը սրվեց այս աշնանն այն բանից հետո, երբ գազի կանխիկ գներն սկսեցին շեշտակիորեն աճել՝գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը եւ հասան հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 2 000 դոլարի՝ գազի պահեստարանների ցածր լցվածության ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]