Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճին հիմնականում կնպաստեն շինարարությունն ու արդյունաբերությունը

Կառավարության գնահատմամբ՝ տնտեսական աճին հիմնականում կնպաստեն 
շինարարությունն ու արդյունաբերությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե 2021 թվականին ծառայություններն են տնտեսական աճի հիմնական ուղղորդող հատվածը, ապա սպասվում է, որ 2022 թվականին կլինեն շինարարությունն ու արդյունաբերությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Այս պահին կառավարության ունեցած գնահատականներով 2021-ին տնտեսական աճի կանխատեսումը գտնվում է 6.5 տոկոս սահմաններում, 7 տոկոսն այն թիրախային գնահատականն է, որ դրված է 2022-ի բյուջեի հիմքում: Նախարարը նկատեց՝ դրանք ուղեկցվում են այս տարվա համար բավականին բարձր գնաճային ֆոնով:

«Եկող տարվա համար մենք սպասում ենք, որ  գնաճային միջավայրը կվերադառնա օրենքով սահմանված միջակայք: Այսպիսով` կապահովվի ավելի կայուն մակրոմիջավայր»,-ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով նրան, թե հաջորդ տարվա տնտեսական աճին որ ճյուղերն առավելապես կնպաստեն՝ նախարարն ասաց. «Եթե այս տարի ծառայություններն են տնտեսական աճի հիմնական ուղղորդող հատվածը, ապա եկող տարի դրանք պետք է  լինեն շինարարությունն ու արդյունաբերությունը: Իսկ ծախսային բաղադրիչների տեսանկյունից ավելի մեծ ազդեցություն կլինի վերջնական սպառման և արտահանման ազդեցությամբ»:

Կառավարության ծրագրային նպատակն է ծրագրային ժամանակահատվածի ավարտին հասել 25 տոկոս հարկեր-ՀՆԱ ցուցանիշի: 22.4 տոկոս, 22.5 տոկոս 2020 և 2021 թթ ցուցանիշներն են: Նշանակում է, որ յուրաքանչյուր տարում առնվազն 0.5 տոկոսային կետով հարկային եկամուտների բարելավում պետք է լինի ՀՆԱ-ի նկատմամբ: ԱՃի առաջին գործոնը,ըստ նախարարի, կլինի հարկային վարչարարության բարելավումը:

«2022-ին ամբողջական վերադարձ է լինելու հարկաբյուջետային կանոններին: Ընթացիկ ծախսերը լինելու են ոչ ավել, քան հարկային եկամուտները, կապիտալ ծախսերն էլ լինելու են առնվազն ոչ պակաս՝ պետբյուջեի դեֆիցիտի չափից»,-ասաց Խաչատրյանը::

2022-ին նախատեսվում է, որ պետբյուջեի հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4.5 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]