Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

 Չինաստանը պլանավորում է Երկրի հեռավար զոնդման արբանյակ արձակել հոկտեմբերի 25-ին

 Չինաստանը պլանավորում է Երկրի հեռավար զոնդման արբանյակ արձակել հոկտեմբերի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հոկտեմբերի 25-ին պատրաստվում Է ուղեծիր դուրս բերել Երկրի հեռավար զոնդման «Ցզիլին-1 Գաոֆեն-02Ֆ» առեւտրային մինի-արբայակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Spaceflight Now ամերիկյան մասնագիտացված կայքը:

Արձակումը ենթադրվում Է իրականացնել «Կուայչժոու-1Ա» քառաստիճանավոր կրող հրթիռի օգնությամբ՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտնվող «Ցզյուցյուան» տիեզերակայանից Պեկինի ժամանակով 04:02-ին (Երեւանի ժամանակով 10:20-ին):

Արբանյակը նախատեսված Է երկրի մակերեւույթի՝ բարձր լուծաչափով նկարահանումների համար:

Նա իրականացնելու Է շրջակա միջավայրի զննում եւ անցկացնելու Է բնական ռեսուրսների հետախուզում: Արբանյակի օպերատորը՝ չինական Changuag Satellite ընկերությունը, հեռանկարում պլանավորում Է նման առնվազն 138 ապարատներից բաղկացած ուղեծարային խմբավորում ստեղծել երկրի մակերեույթի մշտական մոնիթորինգի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]