Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ

Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել և նորոգել 500 կմ 
ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022 թվականին նախատեսվում է ծախսել 32 տոկոսով ավել գումար, քան 2021 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մենք 2022-ին ծախսելու ենք 32 տոկոսով ավել, քան 2021-ին՝ այս ուղղությամբ կատարվելիք ծախսերը հասցնելով ավելի քան 278 մլրդ դրամի: Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը»,-ասաց Փաշինյանը:

35 տոկոսով աճելու են խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը՝ հասնելով 11.5 մլրդ դրամի: Մեկնարկելու են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի արդեն սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]