Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ

Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթև-Աղվանի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը;

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հոկտեմբերի 24-ին այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։ Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ»,- նշել է փոխվարչապետը:

Սուրեն Պապիկյանը մանրամասնել է, որ ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]