Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 9 կմ արևելք

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 9 կմ արևելք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մանրամասնելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝  Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]