Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով գագաթաժողովի անցկացման պայմանավորվածություն ձեռքբերվի՝ Կրեմլը կտեղեկացնի այդ մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

«Եթե այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», - շեշտել է Պեսկովը:

Հոկտեմբերի 22-ից առցանց մամուլում չհաստատված տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ 2021 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոր եռակողմ հայտարարություններ են ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման, ինչպե նաև՝ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը և պաշտոնական Բաքուն, սակայն, առայժմ չեն մեկնաբանել այդ տեղեկությունները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]