Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1928 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Հովհաննես Չեքիջյանը՝ հայ խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) եւ Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 100-րդ եւ ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս:

-1944 թ. հոկտեմբերի 23-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ը, Անգլիան եւ Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությունը՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ:

-1940 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Պելեն՝ բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «ֆուտբոլի արքան»: Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 եւ 1970 թթ.)։ 1958 եւ 1970 թթ. աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաեւ 1966 թ. առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի եւ միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թթ.)։ 1970-ին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973 թ.):

-1953 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Թաներ Աքչամը՝ թուրք գիտնական, բացահայտ ընդունում է Հայոց ցեղասպանությունը։

-1997 թ. հոկտեմբերի 23-ին մահացել է Լյութեր Ջորջ Սիմջյանը՝ հայազգի գյուտարար, ունեցել է 200-ից ավելի գյուտերի արտոնագիր (ծնվ.՝ 1905 թ.): Սիմջյանն առեւտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում՝ գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից եւ փոքր սավառնակներից:

-1907 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Նվեր Սաֆարյանը՝ ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ.), ՀՍՍՀ 7-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգեւատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու եւ «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատարը։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կմ մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչեւ Բեռլին) եւ նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին:

-1913 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Գարուշ Խաժակյանը՝ հայ սովետական դերասան:

-1915 թ. հոկտեմբերի 23-ին ծնվել է Ռուբեն Գրիգորյանը՝ ջութակահար:

-1814 թ. հոկտեմբերի 23-ին Լոնդոնում կատարվում է Եվրոպայի առաջին պլաստիկ վիրահատությունը:

-1850 թ. հոկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսի նավահանգստի խարսխակայանում «Neisi Shevkat» գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ է դառնում ավելի քան հինգ հարյուր մարդ:

-1956 թ. հոկտեմբերի 23-ին հազարավոր հունգարացիներ դուրս են գալիս հակակառավարական եւ սովետական ներխուժման դեմ ցույցի:

-2001 թ. հոկտեմբերի 23-ին թողարկվեց «iPod» շարժական մեդիա փլեյերը:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]