Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր

Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած 
անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ի ժամը 12։23-ին ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազաշեն գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]