Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ի ժամը 15։03-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «VAZ-2107» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Պ․ ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը,  վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևոր Մ․Ա․-ի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության անձնակազմին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]