Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ռուսաստան

Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հոկտեմբերի 24-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի հարցերի խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացավ e-gov.am կայքից:

Ըստ վարչապետի 1193 – Ա որոշման՝ էկոնոմիկայի փոխնախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և արտգործնախարարությանը  գործուղման արդյունքների մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]