Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

8 օր քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձը մահացել է

8 օր քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1954թ. ծնված Մ․ Ս․-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 14-ին կանչվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, նշելով, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 08։20-ի սահմաններում, «Վաղարշապատ» ԲԿ-ում արձանագրվել է Մ․ Ս․-ի կենսաբանական մահը։

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մ․ Ս․-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 2021թ․ հունիսի 15-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]