Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Գրիպով եւ COVID-ով միաժամանակյա վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Է Սեւաստոպոլում

Գրիպով եւ COVID-ով միաժամանակյա վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Է 
Սեւաստոպոլում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնհինգ տարեկան աղջիկն առաջին Է դարձել Սեւաստոպոլում, որը միաժամանակ հիվանդացել Է գրիպով եւ կորոնավիրուսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել Է հոկտեմբերի 22-ին:

«Սեւաստոպոլում գրանցվել Է գրիպի եւ կորոնավիրուսի միքս-վարակի առաջին դեպքը: 15-ամյա աղջիկը հիվանդությունը տարել Է համեմատաբար հեշտությամբ. նա բուժվել Է տանը, ապահովված Է եղել անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով: Ներկայում նա արդեն ապաքինվել Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ աղջիկը գրիպի դեմ պատվաստված չի եղել:

Նոր կորոնավիրուսի եւ գրիպի վիրուսների միաժամանակյա շրջանառումը քաղաքում դիտվում Է համաճարակային երկրորդ սեզոնն անընդմեջ: Սակայն անցյալ տարի միաժամանակյա վարակման դեպքեր Սեւաստոպոլում չեն եղել: Կառավարությունում հիշեցրել են, որ կորոնավիրուսով եւ գրիպով միաժամանակյա վարակվելը հատկապես ծանր են տանում երեխաները, տարեցները եւ սրտի անբավարարություն, շաքարային դիաբետ կամ բրոնխիալ ասթմա ունեցող հիվանդները:

Համաճարակաբանները նշում են. գրիպի եւ GOVID-19-ի համադրությունը կարող Է անկանխատեսելի հետեւանքներ թողնել: Սեւաստոպոլում այս տարեշրջանում գրիպի դեմ պատվաստում Է ստացել 70 հազար մարդ՝ կոլեկտիվ իմունիտետի համար հարկավոր քանակության մեկ քառորդից փոքր-ինչ ավելին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչներն ստացել Է 140 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]