1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին

Կոմիտաս՝ Ցեղասպանության զոհը․ BBC-ն անդրադարձել է վարդապետին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որում տեղ է գտել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի հրետակոծված եկեղեցում թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հոլովակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC Music Magazine-ում նշվում է, որ Կոմիտասը դարձել է 1915թ․ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության զոհը։ «Հայերի համար երաժշտությունը հիշողություն է։ Եվ ամեն անգամ, ապրիլի 24-ին՝ հայերի բնաջնջման հիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հավաքվում են՝ հարգելու  հանգուցյալների հիշատակը։ Հնչում են նաև Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը։

Հեղինակը վստահ է, որ եթե որևէ տեղ հարցնեն, թե ով է Հայաստանի մեծագույն կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրյանի մասին են խոսելու,  բայց հայերը Կոմիտասի անունն են հիշատակելու։ «Ինչպես խոստովանել է նրա ամենահայտնի հայրենակիցներից մեկը՝ Արամ Խաչատրյանը, նա միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտության ավանդույթների հիմքը»,- գրում է նա։

Նա նշում է, որ Կոմիտասի ժառանգությունը համեստ է՝ մոտ 80 խմբերգ և երգեր, հայկական ազգային երգերի մշակումներ և մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]