Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 37 141 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա նոր առավելագույնն է

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 37 141 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա նոր առավելագույնն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 37 141-ով՝ մինչեւ 8 168 305: Դա նոր առավելագույնն Է համավարակի սկզբից ի վեր, հետեւում Է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի ՝հոկտեմբերի 22-ին հրապարակված տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ՝ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,46 տոկոս:

Վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 25 453-ով՝ մինչեւ 7 117 060:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87,1 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 1 064-ով՝ մեկ օր առաջվա 1 036-ի դիմաց՝ մինչեւ 228 453: Դա նոր առավելագույնն Է համավարակի սկզբից ի վեր:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]