Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սահակաշվիլիի հայրը սրտի նոպա է տարել եւ տեղափոխվել հիվանդանոց

Սահակաշվիլիի հայրը սրտի նոպա է տարել եւ տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի 53-ամյա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայրը՝ հայտնի բժիշկ Նիկոլոզ Սահակաշվիլին, սրտի նոպայից հետո տեղափոխվել Է Թբիլիսիի Չապիձեի կլինիկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

Մի քանի օր առաջ Սահակաշվիլի-ավագը ԶԼՄ-ների միջոցով դիմել Է որդուն՝ խնդրելով դադարեցնել հացադուլը: Վրաստանի նախկին նախագահը՝ ներկայում Ուկրաինայի քաղաքացի Սահակաշվիլին, սեպտեմբերի 29-ին գաղտնի ժամանել Էր Թբիլիսի:

Հոկտեմբերի 1-ին նրան ձերբակալել են Թբիլիսիում եւ տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ: Վրաստանում Սահակաշվիլին անցել Է մի քանի քրեական գործերով: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ նրան անմիջապես կձերբակալեն, երբ վերջինս անցնի սահմանը:

Իր ձերբակալումը Սահակաշվիլին համարում Է անօրինական, իսկ մեղադրանքները՝ կեղծ: Ձերբակալության օրը նա հայտարարել Է հացադուլ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]