Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ 
Զեյնալյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, ով իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհետ կորածների ու գերեվարվածների իրավունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից, մանրամասնելով, որ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները. ազգային պատկանելիությամբ պայմանավորված՝ Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն են իրականացրել:

«Իրավական գերակայություն» ՀԿ-ն Արցախում է փաստահավաք առաքելությամբ, համագործակցում են դատախազության, ՄԻՊ գրասենյակի հետ:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել իրավապաշտպանի ջանքերը և ընդգծել է ստեղծված ծանր պայմաններում քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտության մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]