1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը

Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի):

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Եկատերինե Դգեբուաձեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ըստ հուշագրի՝ համագործակցությունը կընդլայնվի մի քանի ուղղությամբ. կողմերը կնպաստեն երկու երկրների ուսուցիչների վերապատրաստման և գնահատման համակարգերի կատարելագործման նպատակով փորձի փոխանակմանը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գնահատման և թեստավորման կենտրոնն աջակցություն կցուցաբերի 100 հարցերից բաղկացած առաջադրանքների բանկի մշակմանը՝ նախատեսված Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության համար:

Կողմերը քննարկել են դպրոցական սննդի ապահովման գործընթացում փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցեր, կրթական բարեփոխումների առանձնահատկությունները և այլն: Հայկական պատվիրակությունը հանդես է եկել կրթական ոլորտին վերաբերող զեկույցներով. մասնավորապես՝ «Պետական հանրակրթական ծրագրերի արդիականացում` միջազգայնորեն ընդունված չափանիշներին` STEM կրթություն», «Միջին դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացում. դասավանդման և ատեստավորման նոր մոտեցումներ», «Հեռավար ուսուցում և ՏՏ կիրառումը դպրոցներում», «Դպրոցական սննդի ծրագրի իրականացում», «Ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացում, դպրոցներում հայերենի և վրացերենի ուսուցում», «Համատեղ կրթամշակութային արտադպրոցական ծրագրերի իրականացում», «Միջպետական համագործակցության շրջանակում տրամադրվող կրթաթոշակներ» և այլն:

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի թիվ 103 դպրոց, որտեղ գործում են հայկական դասարաններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է աշակերտներին, մանկավարժներին, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և ընթացիկ խնդիրներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]