Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Նոր Զելանդիայի երկու խոշորագույն կղզիներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում Է Radio New Zealand ռադիոկայանն իր կայքում:

Ռադիոկայանի տվյալներով՝ սկզբնապես մագնիտուդը գնահատվել Է 5,4, բայց ավելի ուշ բարձրացվել Է: Էպիկենտրոնը գտնվել Է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում: Օջախն ընկած Է եղել 207 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, երկրաշարժը դարձել Է երկրի մայրաքաղաք Վելինգտոնում վարչապետ Ջասինդա Արդենի ճեպազրույցի ոչ մեծ ընդհատման պատճառ:

Դադարից հետո միջոցառումը, որը նվիրված ր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, շարունակվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]