Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային 
անվտանգության ու կայունության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության առաջմղման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի աշխատանքների շուրջ։

«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, Նյու Յուրքում տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը, շեշտել խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, և շեշտել է վերջիններիս անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]