1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Պետդեպարտամենտում գտնում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավվում են

 Պետդեպարտամենտում գտնում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավվում են

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի վարչակազմի միջեւ հարաբերությունները մի փոքր ջերմանում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն ընդհանուր առմամբ մնում են «ոչ միանշանակ»՝ սուր տարաձայնություններով եւ բազմաթիվ հարցերի շուրջ կասկածանքներով:

«Բայց վարչակազմն այն կարծիքին Է, որ այն դանդաղորեն առաջ Է ընթանում անվտանգության բնագավառում առկա օրակարգի մի քանի ոլորտներում, որն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել են հունիսին Ժնեւում կայացած գագաթնաժողովում»,-նշում Է թերթը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտից զրուցակցի կարծիքը:

Այսպես, երկու երկրների հարաբերություններում հաջողություններից մեկը համարվում Է կիբեռանվտանգության հարցում համատեղ նախաձեռնությունը, որն անցյալ ուրաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, ընդգրկվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայացրած բանաձեւում:

Ինչպես նշում Է հրատարակությունը, գլխավոր ձեռքբերումն այն Է, որ այժմ առկա Է կիբեռանվտանգության ընդհանուր հանձնառություն ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի կողմից: Թերթն այն կարծիքն Է հայտնել, որ «կարծես թե Ռուսաստանի հետ Բայդենի վարչակազմի հարաբերություններում չափավոր ձնհալ Է սկսվել»:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը ռազմավարական կայունության շուրջ ժնեւյան նոր բանակցությունների ուղղությամբ նույնպես դանդաղորեն, բայց առաջ Է ընթանում, նշում Է հրատարակությունը:

Բացի այդ, ընդգծվում Է, որ Մոսկվան նույնպես Միացյալ Նահանգների հետ առանձին հարցերի ուղղությամբ աշխատել Է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Այնուամենայնիվ, գրում Է թերթը, երկու երկրների միջեւ առաջվա պես մնում Է մեկ «առեղծվածային» հարց, որը վերաբերում Է այսպես կոչված «հավանյան սինդրոմին», որի մեջ ԱՄՆ-ը կասկածում Է Ռուսաստանին:

«Եթե պարզվի, որ Ռուսաստանը դիտավորյալ նշանառել Է ամերիկացի պաշտոնյաներին, ապա առջեւում լուրջ ճգնաժամ Է, չնայած վերջերս արձանագրված համագործակցությանը»,-նախազգուշացնում Է հրատարակությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]