Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) Էկոլոգիական ստորաբաժանումը Չուկոտկայի ինքնավար օկրուգի Վրանգելի կղզում 450 տոննայից ավելի գյուղատնտեսական եւ կենցաղային աղբ Է հավաքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԽՕՆ-ի մամուլի ծառայությունը:

«ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության ցուցումով Վրանգելի կղզու վրա արդեն մի քանի տարի նման աշխատանքներ են տարվում: Այս տարի արշավախումբն աշխատել Է օգոստոսից եւ արդեն աշխատանքն ավարտել Է ձնածածկույթի եւ սառցաշերտի գոյացման պատճառով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Զինվորականները հավաքել են աղբը եւ բեռնել հատուկ նավի վրա: Մնացորդներն ուղարկել են նավահանգիստ, որտեղ դրանք պլանավորում են օգտահանել: Բնապահպանական ակցիայում գործի են դրվել ավելի քան 50 զինծառայողներ:

Նրանք աշխատանքի համար օգտագործել են 25 եւ 40 տոննա բեռնունակությամբ արբարձիչներ, «ԿամԱԶ» ավտոմեքենաների բազայի վրա ստեղծված մետաղատարներ՝ մանիպուլյատոր ամբարձիչներով, ինքնաթափեր, թրթուրավոր բեռնափոխադրիչներ, բուլդոզերներ, վառելիքալցավորող եւ փաթեթավորող մամլիչներ:

Ընդամենն օգտագործվել Է 10 միավոր տեխնիկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]