Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում

ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են մարդկանց կուտակումները, դիմակ չկրելը, սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։

Տեսչական մարմինը լաբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։

ՍԱՏՄ-ից զգուշացնում են լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներին), որ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։ Խախտում թույլ տված տնտեսավարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]