Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պայթյուն Է որոտացել Պակիստանի գործարանում

Պայթյուն Է որոտացել Պակիստանի գործարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ին առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս մեկը տուժել Պակիստանի Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորում ըմպելիքների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ARY News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձեռնարկության շենքում հրդեհ Է բռնկել կաթսաներիրց մեկի պայթելուց հետո: Յոթ հրշեջ բրիգադներ են ժամանել պատահարի վայր կրակը մարելու համար: Շենքում կոտրվել են ապակիները, վնաս Է հասցվել մերձակայքում գտնվող շինություններին: Ինչպես նշվում Է, զոհվածների թվում են մեկ անցորդ եւ գործարանի մեկ բանվոր: Ֆաբրիկայի պահակն այրվածքներով հոսպիտալացվել Է: Միջադեպի պատճառների մասին տեղեկատւթյուն հեռուստաալիքը չի հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]