Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Եղբայրներին». Հայկ Մելիքյանը և Սևակ Ավանեսյանը հանդես կգան համատեղ համերգով

«Եղբայրներին». Հայկ Մելիքյանը և Սևակ Ավանեսյանը հանդես կգան համատեղ 
համերգով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայից Հայաստան ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայանան «Եղբայրներին» խորագրով համերգով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

«Ի՞նչ կլիներ, եթե Կոմիտասի ճակատագիրը չխեղվեր Հայոց ցեղասպանությամբ կամ Շոստակովիչը ականատես չլիներ պատերազմական թոհուբոհին ու հետպատերազմյան հետապնդումներին, կամ Լիգետին իր մաշկի վրա չզգար նացիստների դաժանությունը։ Ցավոք, պատմությունն ու մարդիկ պարուրված են նմանօրինակ «մարդկային» դաժանություններով: Մեկ տարի առաջ` այս օրերին, մեր վերքը ևս թարմացավ: Համերգը երաժիշտները նվիրում են մեր կողքին կանգնած և անմահացած եղբայրներին»,- նշում է համերգի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

Սևակ Ավանեսյանն ու Հայկ Մելիքյանն առաջին անգամ են ելույթ ունենալու միասին՝ ներկայացնելով 20-րդ դարի և ժամանակակից կամերային երաժշտության ծաղկաբույլ, այդ թվում՝ Դմիտրի Շոստակովիչի, Դյորդ Լիգետիի, Արվո Պյարտի, Կոմիտասի, Հարություն Դելալյանի և Էլեն Յոլչյանի ստեղծագործություններից։ Վերջինիս Sina-մենանվագ դաշնամուրի համար գործի կատարումը լինելու է համաշխարհային պրեմիերա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]