1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունն Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին կհատկացնի նպաստ

Կառավարությունն Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների 
մրցանակակիրներին կհատկացնի նպաստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերաբաշխում կատարեց «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այն բխում է 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և 2021 թվականի մրցաշրջանը եզրափակելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի հավաքական թիմերի  անդամ հանդիսացող մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից:

Ըստ այդմ, Կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակներով 114 մլն դրամ կհատկացվի:

«Oլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի հավաքական թիմերի  անդամ հանդիսացող մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստի հատկացումը  կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների  սոցիալական վիճակի բարելավմանը ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով  բարձր նվաճումների խթան»,- ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]