Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ հրթիռների փորձարկումն ուղղված չԷ ԱՄՆ-ի դեմ

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել Է, որ հրթիռների փորձարկումն ուղղված չԷ ԱՄՆ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում Է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չԷ ԱՄՆ-ի կամ որեւիցե այլ երկրի դեմ, եւ արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում Է «անիմաստ» եւ «սադրիչ»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հյուսիսկորեական (ԿԿՀԳ) գործակալությունը (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն): Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեկնաբանություններից հետո հայտարարում Է, որ Վաշինգտոնը չպետք Է «անհանգստանա» վերջերս անցկացված փորձարկումների պատճառով, քանի որ ԿԺԴՀ-ն միայն «օգտվում Է պաշտպանության իր իրավունքից»:

«Վերջերս փորձնական արձակում անցկացնելիս մենք չենք մտածել ԱՄՆ-ի մասին կամ (գործողությունը) չենք ուղղել նրա դեմ, դա աշխատանք Է, որն արդեն պլանավորված Է եղել միայն հանուն երկրի պաշտպանության… դրա նպատակը պատերազմի կանխումն Է եւ սուվերեն իրավունքների պաշտպանությունը»,-գործակալությունը մեջբերում Է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը: ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն նաեւ իր հայտարարության մեջ ԱՄՆ-ին մեղադրել Է երկակի ստանդարտների մեջ՝ հորդորվելով երկրին չդատապարտել «սպառազինությունների նույնպիսի համակարգերի մշակման կամ փորձարկման համար, որոնք ունի կամ որոնք մշակում Է ԱՄՆ-ը»:

Հյուսիսային Կորեայի գերատեսչությունն ընդգծում Է, որ երկիրը ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային բացառել Է գլխավոր թշնամիների ցուցակից: Ավելի վաղ ԱՄՆ-ը դատապարտել Է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները եւ քանիցս հանդես Է եկել այդ հարցի վերաբերյալ հայտարարություններով: ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները կոչ Է անում ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ հետագա սադրանքներից եւ ձեռնամուխ լինել առարկայական երկխոսությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]