Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ատեստավորմանը մասնակցած 966 ուսուցիչներից բավարար շեմը հաղթահարել են 468-ը

Ատեստավորմանը մասնակցած 966 ուսուցիչներից բավարար շեմը հաղթահարել են 468-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամավոր ատեստավորման համար դիմել է 1 372 ուսուցիչ, որոնցից մասնակցել են 996-ը: Այդ մասին կառավարութան նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ այդ 966 ուսուցիչներից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Մյուսները չեն հաղթահարել շեմը։

«Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։ Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով, 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներին՝ 50 հազար դրամով և 50 տոկոս ստացածներինը՝ 61 500 դրամով։ Ատեստավորմանը այս փուլում կամավոր մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները և 7 առարկաների գծով։ Հաջորդ տարվանից այս գործընթացին կմասնակցեն 5-12-րդ դասարանի ուսուցիչները և բոլոր առարկաների գծով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահրամ Դումանյանը։

Նախարարն ընդգծեց, որ այսինքն՝ այս փուլում ատեստավորմանը մասնակցածների 47,2 տոկոսը հաղթահարել է շեմը, մնացածը՝ ոչ։ Դումանյանի խոսքով՝ արդեն իսկ կան ուսուցիչներ, որոնք հոկտեմբեր ամսից կստանան մինչև 70-80 տոկոս հավելավճար։ Նրանք այն ուսուցիչներն են, ովքեր անցել են կամավոր ատեստավորման շեմը, դրան գումարվել են որակավորման տարակարգերի տրամադրմամբ հավելավճարները։ Այն ուսուցիչները, ովքեր այս փուլում չեն հաղթահարել ատեստավորման շեմը, հաջորդ փուլերում հնարավորություն կունենան դարձյալ մասնակցել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]