Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նեպալում առնվազն 88 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների հետեւանքներից

Նեպալում առնվազն 88 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների հետեւանքներից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում վերջին երեք օրն առնվազն 88 մարդ Է զոհվել եւ 30-ն անհայտ կորել սաստիկ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների պատճառով: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է Nepal Live Today լրատվական պորտալը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ հոկտեմբերի 21-ին զոհերի թիվն ավելացել Է 11-ով: Ըստ որում հոկտեմբերի 20-ին զոհվել Է 63 մարդ, հոկտեմբերի 19-ին՝ 14 բնակիչ: Նշվում Է, որ 88 հոգուց 27-ը զոհվել Է երկրի արեւելքի № 1 նահանգի Փանթչհարի օկրուգում: Ինչպես հայտնում Է լրատվական պորտալը, հոկտեմբերի 21-ին օդերեւութաբանական պայմանները կսկսեն բարելավվել: Ավելի վաղ հայտնել են Հնդկաստանի հյուսիսում 52 զոհերի մասին մուսոնային տեղատարափ անձրեւների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]