Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախկին նախագահ Քլինթոնը հայտնել Է գերազանց ինքնազգացողության մասին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո

ԱՄՆ-ի նախկին նախագահ Քլինթոնը հայտնել Է գերազանց ինքնազգացողության մասին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին տեսաուղերձում հայտնել Է, որ իրեն շատ լավ Է զգում: Հոկտեմբերի 20-ին տեսագրությունը նա զետեղել Է Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես շատ ուրախ եմ տուն վերադառնալուս համար: Ինձ շատ լավ եմ զգում, վայելում եմ հիանալի աշնանային եղանակը»,- ասել Է Քլինթոնը: Նա շնորհակալություն Է հայտնել UC Irvine բժշկական կենտրոնի անձնակազմին, որտեղ բուժում Է անցել, եւ բնակչությանը խորհուրդ Է տվել հոգալու իր առողության մասին:

ԱՄՆ-ի 42-րդ նախագահը (պաշտոնն զբաղեցրել Է 1993 – 2001 թվականներին) հոսպիտալացվել Էր հոկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի նահանգում, սակայն այդ մասին հայտնի Է դարձել սոսկ երկու օր ուշ: CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ 75-ամյա Քլինթոնի մոտ առաջացել Է միզուղիների վարակ, որն այնուհետեւ անցել Է արյունատար համակարգ, բայց ժամանակին հայտնաբերվել Է:

Հոկտեմբերի 17-ին նա դուրս Է գրվել հիվանդանոցից: Ինչպես ավելի վաղ հայտնել Է նրա ներկայացուցիչ Անխել Ուրենյան, Քլինթոնը պլանավորում Է տուն՝ Նյու Յորք վերադառնալ հակաբիոտիկների ընդունման բուժընթացն ավարտելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]